Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 6 » Կեհիլը գովաբանում է Բերտրանդին և Սթարրիջին

Կեհիլը գովաբանում է Բերտրանդին և Սթարրիջին


55Լոնդոնյան «Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը գովաբանել է իր թիմի խաղացողներին՝ Ռայան Բերտրանդին եւ Դանիել Սթարրիջին, հայտնում է sport360. 

«Ես կարծում եմ, որ մարդիկ միայն հիմա են սկսում հասկանալ, թե ինչ հրաշալի խաղացող է Ռայան Բերտրանդը: Նա շատ լավ է ավարտել անցած մրցաշրջանի ավարտը, նաև հիանալի է խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում»: 

«Բերտրանդը ունի լավ հեղինակություն մեր ակումբի և նրա սահմաններից դուրս: Ես կանխատեսում եմ նրա համար մեծ ապագա: Մարզումները այնպիսի խաղացողների հետ ինչպիսին են Քոուլը և Բեյնսը, նրան տալիս են շատ մեծ առավելություններ»: 

«Ինչ վերաբերում է Ստարրիջին, ապա լավ գիտեմ, որ նա ունի մի զարմանալի տաղանդ: Նա շատ լավ և շատ վտանգավոր հարձակվող է, լավ է, որ նա սկսել է մարզվել կրկին Անգլիայի հավաքականում»-ասել է Գարի Կեհիլը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15