Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Կալու. Չելսին կհաղթի Բարսելոնային 2 խաղերում

Կալու. Չելսին կհաղթի Բարսելոնային 2 խաղերում


«Չելսիի» կոտդիվուարցի ֆուտբոլիստ Սալոմոն Կալուն հավատացած է, որ իրենք կարող են պայքարից դուրս թողնել անցած տարվա Չեմպիոնների լիգայի հաղթողին:

«Մենք կիսաեզրափակիչում ենք և պետք է կենտրոնանանք «Բարսելոնայի» վրա: Նրանք շատ ուժեղ են, բայց երկու խաղերի արդյունքում նրանց հնարավոր է հաղթել»,-նշել է 26-ամյա ֆուտբոլիստը RMC-ի հետ զրույցում:

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Մոուրինյոյի «Ինտերը» խնդիրներ ստեղծել նրանց համար երկու տարի առաջ: «Բարսելոնայի» դեմ մենք մի շարք հիանալի հանդիպումներ ենք անցկացրել, սակայն երեք տարի առաջ Ինյեստայի խփած գոլը դրանցից ամենացավալի պահն էր»:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15