Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 14 » Կալաշ. «Ես մերժել եմ «Արսենալի» առաջարկը»

Կալաշ. «Ես մերժել եմ «Արսենալի» առաջարկը»


Լոնդոնի «Չելսիի» տաղանդավոր պաշտպան Տոմաշ Կալաշը խոստովանել է, որ այս ամռանն իրեն ցանկացել են ձեռք բերել «Արսենալն» ու «Հոֆֆենհայմը», հայտնում է tribalfootball.com-ը:

«Իմ ակումբը միշտ բաց է եղել ինձ հետ: «Չելսիի» ղեկավարությունն ինձ ասել է, որ նրանք առաջարկներ են ստացել «Արսենալից» ու «Հոֆֆենհայմից», որտեղ ես ավելի շատ հանդիպումներ կանցկացնեի մեկնարկային կազմում: Բայց ավելի դժվար կլիներ պայքարել «Արսենալի» պաշտպանության խաղացողների հետ:

Ես գիտեմ, որ խաղալով պաշտպանությունում, ինձ համար դժվար կլինի դառնալ «Չելսիի» հիմնական կազմի ֆուտբոլիստ: Հիանալի օրինակներ են Սեմ Հատչիսոնը, Ջեֆֆերի Բրուման, Սլոբոդան Ռայովիչը, Պատրիկ Վան Անհոլտը, Նատանիել Չալոբան: 

Բոլոր այս ֆուտբբոլիստները հիմա գտնվում են վարձակալության մեջ, այնպես որ ես պետք է գոհ լինեմ «Վիտեսում» իմ կարգավիճակից: Երբ ես երկարաձգեցի պայմանագիրս «Չելսիի» հետ, ես գիտակցում էի, ինչ քայլի եմ գնում: Հիմա նկատվում է դրական առաջընթաց, ամեն ինչ հարթ է ընդանում:»-ասել է Կալաշը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15