Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 14 » Կակուտան ցանկանում է լքել «Չելսին»

Կակուտան ցանկանում է լքել «Չելսին»


«Չելսիի» եզրային հարձակվող Գաել Կակուտան ասել է, որ ցանկանում է լքել լոնդոնյան ակումբը և տեղափոխվել ֆրանսիական «Մարսել»:

«Ես պետք է խաղային փորձ ձեռք բերեմ, իսկ «Չելսիում» ես դա չեմ կարող անել: Ցանկանում եմ հեռանալ, դա շատ կարևոր է ինձ համար: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ մոտենում այդ հարցին և շատ եմ ուզում տեղափոխվել «Մարսել»: Ֆրանսիա վերադառնալը ինձ համար օգտակար կլինի:

Հնարավոր է, «Չելսիի» և «Մարսելի» միջև գործարք կայանա, քանի որ մոտակա օրերը Սեսար Ասպիլիկուետան կարող է տեղափոխվել «Չելսի»:»-Կակուտային մեջբբերում է L'Equipe-ն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15