Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 20 » Ջոն Թերրին չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը

Ջոն Թերրին չի մասնակցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը


Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին չի մասնակցի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ արտագնա հանդիպմանը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:

Թերրին դեռ լիովին չի ապաքինվել վնասվածքից: «Չելսիի» մարզչական շտաբը ակնկալում է, որ ֆուտբոլիստը արդեն լիովին պատրաստ կլինի մարտի 24-ին կայանալիք «Տոտտենհեմի» դեմ հանդիպմանը:

«Քաղաքաբնակների» դեմ չի կարող խաղալ նաև թիմի կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն:

Հիշեցնենք, որ 28 խաղից հետո Ռոբերտո դի Մատտեոյի սաները վաստակել են 49 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդն են:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15