Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 19 » Ջոն Թերրի. «Չելսիի» պատմության մեջ լավագույն հանդիպումն էր

Ջոն Թերրի. «Չելսիի» պատմության մեջ լավագույն հանդիպումն էր


Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել թիմակիցների հասցեին:

«Այսօր մենք սպասեցինք հարմար պահի: Մեկնարկային 15 րոպեներին մենք խաղում էինք առանց գնդակի: Բոլորն էլ կամային բարձր հատկանիշներ դրսեւորեցին խաղադաշտում՝ յուրաքանչյուր դրվագում պայքարելով ուժերի առավելագույն սահմանով: «Չելսին» իր լավագույն հանդիպումն անցկացրեց պատմության մեջ: Պատասխան հանդիպումը շատ բարդ է լինելու: Մենք հարգում ենք «Բարսելոնային», սակայն չենք պատրաստվում լքել Չեմպիոնների լիգան»,- Թերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15