Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 20 » Ջոն Թերրի. «Շնորհակալություն ՈՒԵՖԱ-ին և Լեմպարդին, որ թույլ տվեցին գավաթը բարձրացնել»

Ջոն Թերրի. «Շնորհակալություն ՈՒԵՖԱ-ին և Լեմպարդին, որ թույլ տվեցին գավաթը բարձրացնել»


lll
«Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին, ով որակազրկման պատճառով չմասնակցեց Չեմպիոնների լիգայի եզրափակչին, անդրադարձել է «Բավարիայի» դեմ տարած հաղթանակին:
- Շատ դժվար էր հետևել այս հանդիպմանը, հասկանալով, որ դու չես կարող խաղադաշտ դուր գալ: Տղաներն ուղղակի հիանալի խաղացին: Անհավատալի է, որ «Նապոլիից» 1:3 հաշվով կրած պարտությունից հետո, երբ մենք հազիվ հաղթահարեցինք «Բենֆիկային», մեզ հետ ոչ մեկ հույսեր չէր կապում: Այդպես եղավ նաև այդ խաղում, երբ մենք 83-րդ րոպեին գոլ ընդունեցինք սեփական դարպասը, բայց Դիդյե Դրոգբան ամեն ինչ նորից իր տեղը դրեց:

Ես շատ ուրախ եմ, որ ՈՒԵՖԱ-ն ու Ֆրենկ Լեմպարդը թույլ տվեցին բարձրացնել այդ գավաթը: Դա ինձ համար շատ բան է նշանակում: Երբ ես «Կամպ Նոում» ինձ անհարմար վիճակի մեջ դրեցի` կարմիր քարտ վաստակեցի, բայց այդ երեկոն այդ ամենը թողեց անցյալում,- Թերրի խոսքերն են մեջբերում անգլիական ԶԼՄ-ները:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15