Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 6 » Ջոն Թերի. Երեխաներս պաշտում են Մեսիին

Ջոն Թերի. Երեխաներս պաշտում են Մեսիին


«Բարսելոնայի» հետ հանդիպումից առաջ Լոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերին խոսել է առաջիկա խաղի մասին։

«Մեսին իսկական սուպերաստղ է։ Ինձ համար նա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողն է։ Չգիտեմ, թե ինչպես եմ կանգնեցնելու նրան։ Կարիերաս ավարտելուց հետո կարող եմ ասել, որ մրցել եմ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի հետ։

Երբ ես ավարտեմ մրցելույթներս, Մեսին դեռ կշարունակի ֆուտբոլ խաղալ։ Այդ ժամանակ ես երեխաներիս կարող եմ ասել, որ խաղացել եմ նրա դեմ։ Ի դեպ, իմ հնգամյա երեխաները Մեսիի երկրպագուներ են։ Նրանք երկուսն էլ Մեսիի անունով «Բարսելոնայի» մարզաշապիկներ ունեն։ Նրանց դուր չի գա, եթե ես խախտեմ կանոնները Մեսիի հետ պայքարում։ Երեխաներս շատ են սիրում արգենտինացուն։ Ես չեմ ցանկանում այդ պատճառով խնդիրներ ունենալ տանը»,- Թերիի խոսքը փոխանցում է բրիտանական The Sun-ը։

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15