Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 3 » Ժոզե Մոուրինյոյի թիմերին երկրորդ անգամ է հաջողվել 5 գնդակ խփել.

Ժոզե Մոուրինյոյի թիմերին երկրորդ անգամ է հաջողվել 5 գնդակ խփել.


Անգլիայի պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» Լոնդոնի դերբիում 5։3 հաշվով առավելության է հասել «Չելսիի» նկատմամբ։ Վերջինիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարիերայում սա երկրորդ դեպքն է, երբ իր գլխավորած թիմի դարպասը մեկ խաղում գրավել են 5 անգամ։ Նախորդ անգամ «Բարսելոնային» է հաջողվել 5 գոլ ուղարկել «Ռեալի» դարպասը, 2010 թվականի նոյեմբերին։

Մոուրինյոն 2000 թվականից է սկսել իր մարզչական կարիերան եւ մինչ այժմ անցկացրել է 715 հանդիպում՝ ղեկավարելով «Բենֆիկան», «Լեյրան», «Պորտուն», «Չելսին», «Ինտերը» եւ «Ռեալը»։

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15