Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 14 » Ժոզե Մոուրինյոն մեծագույն մարզիչ է. Կուադրադո

Ժոզե Մոուրինյոն մեծագույն մարզիչ է. Կուադրադո


Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, ով «Ֆիորենտինա»-ից տեղափոխվել է «Չելսի», համեմատել է Պրեմիեր լիգան ու Ա Սերիան, գովեստի խոսքեր հղել Ժոզե Մոուրինյոյի հասցեին:

«Տարբերությունն այն է, որ իտալական ֆուտբոլն ավելի է կապված մարտավարության հետ, իսկ այստեղ տեմպն ավելի բարձր է, գնդակն անընդհատ տեղափոխվում է տուգանային հրապարակից մյուս տուգանային հրապարակ: Այստեղ ավելի արագ պետք է պաշտպանությունից հարձակման անցնել, քան Իտալիայում:

Հրաշալի հնարավորություն եմ ստացել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներից մեկում, մարզվել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ: Նա մեծագույն մարզիչ է»,- Կուադրադոյի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15