Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Ժոզե Մոուրինյո․ «Մանչեսթեր Սիթիի» համար այլ կանոններ են գործում

Ժոզե Մոուրինյո․ «Մանչեսթեր Սիթիի» համար այլ կանոններ են գործում


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր մամլո ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» նոր տրանսֆերի մասին։

«Շնորհավորում եմ Վիլֆրեդ Բոնիին։ Նա լավ ֆուտբոլիստ է,լավ հարձակվող։ Եթե «Մանչեսթեր Սիթին» չունի խնդիրներ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ, ապա նա հիանալի ձեռքբերում է։ Եթե Բոնին խաղալու է,իսկ Ջեկոն մնալու է պահեստայինների նստարանին,ապա ես ուրախ եմ։

Նրանք միայն 11 ֆուտբոլիստի կարող են ներառել մեկնարկային կազմում,եթե իհարկե նրանց համար այլ կանոններ չեն գործում։ Բայց կարծես մի քանի հարցերում նրանց համար իսկապես այլ կանոններ են գործում, և դուք գիտեք,թե ինչի մասին եմ խոսում ես։

Իսկ ինչ վերաբերվում է «Սուոնսիին»,ապա կասեմ,որ նրանք շատ լավ կազմ ունեն և կախված չեն մեկ ֆուտբոլիստից։ Բոնիին վաճառելով՝ նրանք չեն դառնում ավելի հեշտ մրցակից»,-ասել է նա։

Armchelsea.com








  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15