Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 5 » Ժոզե Մոուրինյո․«Երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց»

Ժոզե Մոուրինյո․«Երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց»


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Անգլիայի գավաթի շրջանակներում կայացած «Չելսի» - «Ուոթֆորդ» հանդիպման մասին։

«Դժվար հանդիպում էր։ Առաջին խաղակեսում մենք լավ չէինք խաղում։ «Ուոթֆորդը» շատ կազմակերպված էր խաղում։ Իսկ երկրորդ խաղակեսում ամեն ինչ փոխվեց։ Մենք շանսեր էինք ստեղծում և հաղթանակի էինք արժանի։

Ես չպետք է չար լինեմ,որ փոփոխություններ կատարեմ։ Ես փոփոխություններ կատարեցի,քանի որ ցանկանում էի բարելավել թիմի խաղը։ Դիեգո Կոստան և Վիլիանը շատ լավ էին խաղում,և երկրորդ խաղակեսում թիմը հետևեց նրանց օրինակին։

Եթե պահեստայինների նստարանին ես չունենայի ֆուտբոլիստներ,ովքեր կարող են փոխել խաղը,հնարավոր է,որ մենք չհաղթեինք։ Դիեգո Կոստան հոգնած էր․նա 90 րոպե էր անցկացրել և՛ «Սաութհեմպտոնի», և՛ «Տոտտենհեմի» դեմ,բայց նա փոխեց խաղը»,-Ժոզեի խոսքերն է մեջբերել BBC-ն։

Armchelsea.com

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15