Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 20 » Ժոզե Մոուրինյո. Ավելի լավ կլիներ «Բարսելոնայի» հետ խաղայինք, քան ...

Ժոզե Մոուրինյո. Ավելի լավ կլիներ «Բարսելոնայի» հետ խաղայինք, քան ...


«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, հիասթափություն է հայտնել ՊՍԺ-ից փլեյ-օֆի 1-ին փուլում իր թիմի դուրս մնալու առիթով: Երկու հանդիպումների արդյունքներով (1-1, 2-2) Կապույտները զիջեցին, ու հիմա կարող են կենտրոնանալ Անգլիայի առաջնության վրա, որտեղ մոտակա մրցակից «Մանչեսթեր Սիթիից» առաջ են 6 միավորով, պահուստում ունենալով եւս մի հանդիպում: Այդուհանդերձ, պորտուգալացի մարզչի խոսքերով, ինքը կգերադասեր 2 ճակատով խաղալ, քան կենտրոնանալ պրեմիեր լիգայի տիտղոսը նվաճելու վրա:

«Բնականաբար՝ կգերադասեի ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայում, որովհետեւ իմ կարիերայի ընթացքում ոչ մի անգամ 2-րդ անգամ չեմ հասել քառորդ եզրափակիչ: Եվրագավաթից դուրս մնալը մեզ հիասթափեցրեց, բայց, մյուս կողմից, այն հնարավորություն կտա թիմին լավ աշխատել, լավ հանգստանալ եւ մրցաշրջանը լավ ավարտել:Անգլիայի չեմպիոն դառնալն այնքան էլ հեշտ չէ: Բայց հիմա մենք լավ դիրքում ենք, որպեսզի կրկնենք հաջողությունը»:

Մասնագետը նաեւ հավաստիացրեց, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր գնումներ կատարելու համար ինքը փող ունի, բայց փոփոխություններն արմատական չեն լինի:

Լուրերի համաձայն, Կապույտների տրանսֆերային նպատակների ցուցակում են Ռաֆայել Վարանը, Մարկինյոսը եւ Կոկեն: «Ես չեմ անհանգստանում փողի համար, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչ լավ է: Մեր տրանսֆերային քաղաքականությունը շատ փող չի պահանջում, քանի որ մեծ փոփոխություններ չենք կատարի:

Մեզ դուր են գալիս մեր կազմը, մեր խաղացողները: Մեզ մոտ բավական երիտասարդ կազմ է: Հերթական անգամ մեր գործունեությունը մեղմ ու հաջող կլինի:

Գոհ եմ խաղացողների ընտրությամբ: Բայց կարո՞ղ եմ ասել, թե ոչ ոք չի գա եւ ոչ մեկը չի հեռանա: Չեմ կարծում: Միշտ ցանկանում եմ ամրապնդել կազմը եւ որոշ փոփոխություններ կատարել»,- ասել է Ժոզեն:

football365.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15