Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Ժորժե Ժեզուս. Մրցավարը ոչնչացրեց «Բենֆիկային»

Ժորժե Ժեզուս. Մրցավարը ոչնչացրեց «Բենֆիկային»


Պորտուգալական «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Չելսիից» 1:2 հաշվով պարտվելուց հետո սուր քննադատության ենթարկել սլովենացի գլխավոր մրացավար Դամիր Սկոմինային, փոխանցում է uefa.com-ը:

«Շնորհավորում եմ մեր թիմին լավ խաղի կապակցությամբ, քանի որ մենք ստիպված էին դիմակայել ոչ միայն «Չելսիին», բայց նաեւ մրցավարին: Գլխավոր մրցավարն ուղղակի ոչնչացրեց մեզ: Ես հպարտ եմ իմ խաղացողներով: Վստահ եմ, որ մենք մրցակցից լավ խաղացինք»,- ասել է Ժորժե Ժեզուշը:

Հիշեցնենք, որ Դամիր Սկոմինան առաջին խաղակեսում 11 մետրանոց նշանակեց «Բենֆիկայի» դարպասին, իսկ ընդմիջումից առաջ հեռացրեց պորտուգալացիների պաշտպան Մաքսի Պերեյրային:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15