Գլխավոր էջ » 2012 » Հոկտեմբեր » 16 » Ջերրարդ.«Տորրեսին այստեղ լեգենդ են հիշում»

Ջերրարդ.«Տորրեսին այստեղ լեգենդ են հիշում»


666Անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան՝ Սթիվեն Ջերրարդը, ասել է, որ իր նախկին խաղընկեր՝ Ֆերնանդո Տորրեսին Էնֆիլդում, հիշում են որպես լեգենդ:

«Տորրեսին այստեղ շատերն են որպես լեգենդ հիշում: Նա ուղղակի քայքայում էր մրցակիցներին, «Լիվերպուլի» կազմում, անկախ մրցակցի ուժից: Նա հիմա շատ է թուլացել, քանի որ նա «Չելսիին» համապատախան չէ, նա «Կապույտ» չէ, այլ «Կարմիր» է:

 Երբ նա լքեց «Լիվերպուլին» այն պահին, երբ մենք նրա կարիքը ավելի քան երբևէ ունեինք, մենք բոլորս սկսեցինք չսիրել նրան: Թե ես, թե թիմի տղաներից մի քանիսը, սկսեցինք վատ վերաբերվել նրան, բայց հետո հասկացանք, որ պետք չէ չսիրել նրան, ով քեզ բազմաթիվ անգամներ հպարտանալու հնարավորություն էր տալիս:

Նա «Լիվերպուլին» առաջ էր տանում, թե «Յունայթեդի» դեմ, թե «Արսենալի» դեմ, թե հենց իր ներկաիս ակումբ՝ «Չելսիի» դեմ: Մենք նրան որպես լեգենդ ենք հիշում և ցանկանում, որ նա կրկին սկսի խաղալ գեղեցիկ ֆուտբոլ:»-ասել է Սթիվեն Ջերրարդը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15