Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 21 » Իվանովիչը կմնա Չելսիում

Իվանովիչը կմնա Չելսիում


Լոնդոնի «Չելսիի» սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կշարունակի խաղալ «ազնվականների» կազմում:
 
Ավելի վաղ խոսվում էր, որ եզրային պաշտպանը կտեղափոխվի իտալական Ա սերիա, քանի որ նրան իր կազմում ցանկանում էր տեսնել «Նապոլին»:

Ֆուտբոլիստի ներկայացուցիչը Sky Sports-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկատվությունը:

«Ես ցավում եմ, որ իտալացի երկրպագունները չեն կարողանա հիանալ Իվանովիչի խաղով: Նա շատ մոտ էր Ա սերիա տեղափոխվելուն:

Հիմա իմ հաճախորդը համարվում է «Չելսիի» հիմնական կազմի խաղացող, և մենք միայն մտածում ենք լոնդոնյան ակումբում հաջող ելույթների մասին:

«Նապոլին» լավ թիմ է, սակայն Բրանիսլավի տեղափոխությունը չեմ կարծում, որ շատ հավանական է»,- ասել է ֆուտբոլիստի գործակալը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15