Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 21 » Իվանովիչ. «Մեկ հաղթանակը, դեռևս ուրախության առիթ չէ»

Իվանովիչ. «Մեկ հաղթանակը, դեռևս ուրախության առիթ չէ»


Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը կարծում է, որ հաղթանակը «Լիդսի» նկատմամբ, դա  դեռրս ուրախության առիթ չի կարող հանդիսանալ:

«Մենք ցույց տվեցինք լավ արդյունք «Կորինտիանոսից» կրած պարտությունից հետո, սակայն սա ուրախություն չի կարող պարգևել մեզ: Մեր հաղթանակները պետք է դառնան մշտական, և պետք է կենտրոնանանք հիմնականում արդյունքի վրա: Մենք 2 օրից խաղալու ենք «Ասթոն Վիլլայի» հետ, և մեզ սպասվում է դժվարին խաղ: Սակայն եթե մենք պայքարում ենք չեմպիոնության համար, ապա պետք է հաղթենք յուրաքանչյուր խաղում:»

«Շատ կարևոր է, որ ակումբը սկսի լավ արդյունքներ ցույց տալ, և հաղթական շրջան անցկացնի: Այդ դեպքում, տղաների տրամադրությունը ավելի կբարձրանա, և մենք  ավելի վստահ կլինենք:»

«Այս մրցաշրջանը, արդեն իսկ շատ դժվար դասավորվեց մեզ համար, և այն նման էր փորձության, որը դեռևս չի ավարտվել: Շատերը կարող են ասել, որ Լիգայի գավաթը «մեր գրպանում է», սակայն ես այդպես չէի ասի: Թղթի վրա իհարկե մենք ֆավորիտ ենք, սակայն խաղադաշտում բոլորս էլ հավասար պայքար ենք մղում: Ակումբը պետք է շատ աշխատի, և պայքարի տիտղոսներ նվաճելու համար»,-սերբի խոսքերն է մեջ բերում Standart-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15