Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 15 » Իվանովիչ. «Մարինին պետք է մի փոքր ժամանակ»

Իվանովիչ. «Մարինին պետք է մի փոքր ժամանակ»


Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը հուսով է, որ Մարկո Մարինը «կապույտների» համար կարևոր խաղացող կդառնա և հնարավորություն կստանա խաղալ 1-ին թիմում մոտակա ժամանակներս:

Մարինը, ով «Չելսի» էր տեղափոխվել ամռանը Բրեմենի «Վերդերից», դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել Պրեմիեր Լիգայում, և նրան արդեն կապում են Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» հետ, ուր նա կարող է տեղափոխվել վարձավճարով:

Մարկոն, ով հանդիսանում  Բունդեսթիմի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, դեռ հուսահատված փորձում է վերականգնել մարզավիճակը, իսկ Իվանովիչը չի տեսնում ոչ մի պատճառ, որը կխանգարի Մարկոին ձեռք բերել լավագույն մարզավիճակը և կարիեռան դասավորի «Սթեմֆորտ Բրիջում»:

«Արսիտոկրատների» պաշտպանը ասել է. - «Մարկոն մեծագույն ֆուտբոլիստ է, ով մեզ կտա նոր բան, նոր և կարևոր բան:

Նրան մի փոքր ժամանակ է պետք, և եթե նա շանս ստանա, մտածում եմ, որ դուք կտեսնեք, թե ինչքան կարևոր կլնինի նա մեր թիմի համար:

Լավ է, երբ ունես ակումբակից, ով քո հետ նույն լեզվով է խոսում: Նա հիանալի մարդ է, և մենք գոհ ենք, որ նա մեր ակումբից է:»

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15