Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 25 » Իվանովիչ. Ամեն ինչ արեցինք,որ Դիդիեն չհեռանա

Իվանովիչ. Ամեն ինչ արեցինք,որ Դիդիեն չհեռանա


Լոնդոնի Չելսիի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը մեկնաբանել է Դրոգբայի ակումբից հեռանալու մասին հայտարարությունը:

«Դիդյեն, իրոք, հավաքեց ողջ թիմին և արեց հայտարարություն, որից պարզ հասկանալի էր, որ նա հեռանում է: Մենք փորձեցինք համոզել նրան չհեռանալ, զգում էին, որ նրա համար անչափ դժվար է, սակայն Դիդյեն վճռական էր տրամադրված:

Այն հարցին, թե արդյո՞ք որևէ հնարավորություն կա, որ նա չհեռանա թիմից, Դիդյեն պատասխանեց, որ դա ընդամենը 1% է կազմում: Երկար տարիների ընթացքում նա դարձել էր թիմի առաջատարներից մեկը, մենք նրան շատ լավ ենք վերաբերվում և տխուր ենք, որ հեռանում է», – Իվանովիչի խոսքերն է մեջբերում «Իզվեստիա»-ն:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15