Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 5 » Ինյեստան զգուշացնում է Դի Մատեոյին

Ինյեստան զգուշացնում է Դի Մատեոյին


Իսպանիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան «Չելսիի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտո Դի Մատեոյին զգուշացրել է, որ կատալոնացիները լավ դաս են տալու լոնդոնյան ակումբին։

«Ինձ մոտ առաջացել է ֆուտբոլային մեծ ախորժակ, որը կարտահայտեմ կիսաեզրափակիչ խաղերում խփած գոլերով։ Դա ամբիցիաների հարց է, իսկ «Բարսելոնան» շատ ամբիցիոզ ակումբ է։ Մեր բոլոր հաջողությունները կոլեկտիվ աշխատանքի արդյունք են։ Մենք լավ դաս կտանք բոլոր ակումբներին, այդ թվում նաեւ «Չելսիին»։

Մեսին անպայման գոլ կխփի «Չելսիի» դարպասը, եւ մենք կօգնենք նրան այդ գործում։ Ես չեմ ասում, որ հնարավոր չէ հաղթել մեզ, սակայն, երբ մենք լավ մարզավիճակում ենք, մեզ կանգնեցնելը շատ դժվար է»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է The Sun-ը։


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15