Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 9 » Ինչու՞ են «Անժիի» ներկայացուցիչները հետևում «Չելսիի» խաղերին

Ինչու՞ են «Անժիի» ներկայացուցիչները հետևում «Չելսիի» խաղերին


Անգլիական մի շարք լրատվամիջոցների հետաքրքրում է հետևյալ հարցը՝ «Ինչո՞ւ են «Անժիի» ներկայացուցիչները ներկա գտնվում «Չելսիի» խաղերին»:

Ավելի շուտ մամուլում հայտնվել էր տեղեկություն, ըստ որի «Անժին» պետրաստվում է 35 մլն ֆունտով ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսին: Բայց insidefutbol.com-ը վստահեցնում է, որ նրանք ցանկանում են ձեռք բերել «Ազնվականների» դարպասապահ Պետր Չեխին:

Ամռանը «Չելսին» պատրաստվում է վերադարձնել Տիբո Կուրտուային, ով հիմա փայլուն մրցաշրջան է անցկացնում «Ատլետիկո Մադրիդում»: Իսկ այդ դեպքում ակումբը պետք է որոշի, թե ով կլինի հիմնական դարպասապահը, ով պահեստայինը: Երկու խաղացողներն էլ հաստատ դեմ կլինեն պահեսայինների նստարանին նստելուն, և այդ դեպքում բացառված չէ, որ նրանցին մեկը կլքի լոնդոնյան ակումբը:

Եթե հաշվի առնենք Չեխի տարքիը, ապա «Չելսին» պետք է որ ուշադրություն դարձնի առաջարկների վրա:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15