Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 21 » IBTimes. «Հալկը մեկնել է Լոնդոն»

IBTimes. «Հալկը մեկնել է Լոնդոն»


IBTimes-ը հայտնում է, որ «Պորտուի» հարձակվող Հալկը մեկնել է Լոնդոն, որպեսզի պայմանագիր կնքի տեղի «Չելսիի» հետ:

Եթե հավատանք IBTimes-ին, ապա Հալկը շատ վաղուց արդեն պայմանավորվել էր «Չելսիի» հետ` անձնական պայմանագրի վերաբերյալ, և երկու կողմերն էլ սպասում էին, թե երբ «կապույտները» կկարողանան ընդհանուր հայտարարի գալ «Պորտուի» հետ:

Ռոման Աբրամովիչին արդեն հաջողվել է պայմանավորվել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքի համար և մի քանի օրից ակումբները պաշտոնապես կհայտարարեն գործարքի հաջող ավարտի մասին:

Հալկը այս ամռանը դարձել էր «Չելսիի» տրանսֆերային գլխավոր նպատակը: Ամեն շաբաթ, տարբեր հրատարակչություններ Հալկին տեղափոխում էին «Չելսի»: Բայց միայն անցած շաբաթ ակումբները սկսեցին պաշտոնական բանակությունները, որոնք վերջապես բերեցին հաջողությունների:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15