Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 12 » Հեշտ չէր հեռանալ «Ռեալ»-ից. դա արեցի հանուն «Չելսի»-ի. Մոուրինյո

Հեշտ չէր հեռանալ «Ռեալ»-ից. դա արեցի հանուն «Չելսի»-ի. Մոուրինյո


Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս գլխավորում է Լոնդոնի «Չելսի»-ն, հայտարարել է, որ հեշտ չէ «արքայական ակումբ»-ից հեռանալու որոշում կայացրել:

«Հեշտ չէր հեռանալ «Ռեալ»-ից: Սովորաբար, մարդիկ հեռանում են «արքայական ակումբ»-ից այն պատճառով, որ ակումբը չի ցանկանում համագործակցել իրենց հետ, ոչ թե սեփական նախաձեռնությամբ: Ես լքեցի այն միայն հանուն «Չելսի» վերադառնալու»,- Bernabeu Digital-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:

Հիշեցնենք` Մոուրինյոն գլխավորել է «Ռեալ»-ը 2010-2013 թվականներին: Այդ ընթացքում թիմի գլխավորությամբ նա Իսպանիայի չեմպիոն է դարձել (2011/12 թթ), նվաճել երկրի գավաթը (2010/11 թթ) և սուպերգավաթը (2012թ):

Սակայն Մոուրինյոյի ժամանակաշրջանը կհիշվի նաև «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հարաբերությունների լարվածության սրումով: Աշխատանքի վերջին տարվա ընթացքում Մոուրինյոն վիճաբանություններ էր ունենում նաև «արքայական ակումբ»-ի ֆուտբոլիստների հետ:

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15