Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 13 » Հերթական հաղթանակը «Չելսիին» հանեց «Կորինտիանսի» դեմ. «Մոնտերեյ» - «Չելսի» 1:3

Հերթական հաղթանակը «Չելսիին» հանեց «Կորինտիանսի» դեմ. «Մոնտերեյ» - «Չելսի» 1:3


55Քիչ առաջ ավարտվեց, Աշխարհի ակումբային առաջնության, 2-րդ կիսաեզրափակիչը, որտեղ «Չելսին» առանց լուրջ դժվարությունների հաղթեց մրցակցին:

Նախ 17-րդ րոպեին, Խուան Մատան՝ Էշլի Քոուլի, Օսկարի և Ազարի կազմակերպած գրոհի վերջակետը դրեց, խփելով վստահ գոլ:

«Չելսին» կարծեց մի փոքր պասիվացավ և սկսեց ուղղակի փոխանցումներով առաջին խաղակեսը մոտեցնել ավարտին:

Սկսվեց 2-րդ խաղակեսը, եկավ հերթական գոլը և Տորրեսի ցնծությունը: Լոնդոնցիների ֆուտբոլիստ՝ Էդեն Ազարը աջ եզրում ձեռնարկելով հիանալի անցում, գնդակը փոխանցեց Տորրեսին, Տորրեսն էլ իր հերթին փոքրիկ հնարքով պասիվ վիճակում գցեց մեկ պաշտպանին և հարվածեսց դարպասին և մյուս պաշտպանի անմիջական մասնակցության ներքո, գնդակը հայտնվեց դարպասում, չնայած որ այն գրանցվեց Տորրեսի օգտին: Ի դեպ, Տորրեսը իր գոլը խփելուց հետո, ուրախությունից կորցրեց հավասարկշռությունը, և «շուռ» եկավ Քոուլի ոտքերի տակ, ստեղծելով բավականին ծիծաղելի իրավիճակ, ասենք նաև, որ սա Տորրեսի 5-րդ գոլն էր վերջին 3 խաղում: 

Մի քանի րոպե անց էլ, հենց Ֆերնանդոն և Ազարն բառից բուն իմաստվ ձեռնունայն թողեցին «Մոնտերեյի» պաշտպանության աջ եզրը: Էդեն Ազարը կրունկով ֆանտաստիկ փոխանցում կատարեց, իսկ Տորրեսը Ազարի թիկունքից միանալով, ոչ պակաս ֆանտաստիկ արագություն զարգացնելով անցավ պաշտպանության աջ շերտը և ուղղակի փայլուն փոխանցում կատարեց դեպի Մատան, որից հետո Մատան հայտնվել էր գրեթե դատարկ դարպասի առաջ, նա էլ փոխանցում էր ցանկանում կատարել, բայց փոխանցումն տեղ չհասավ, չնայած որ գոլն այն ու ամենայնիվ եղավ, քանի որ գնդակը դիպչելով պաշտպանին հայտնվեց դարպասում:

Խաղի վերջին րոպեին էլ, «Մոնրեյի» հարձակվողը թրջեց հաշիվը, դաձնելով այն՝ 1-3:

Այսպիսով, «Չելսին» դուրս էլ գալիս Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ, որտեղ նրանց ատամները սրած սպասում են «Կորինտիանսի» ֆուտբոլիստները:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15