Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 29 » Հայտնի մարդկանց կարծիքը Ազարի` Չելսի տեղափոխվելու մասին

Հայտնի մարդկանց կարծիքը Ազարի` Չելսի տեղափոխվելու մասին


Երկուշաբթի երեկոյան Էդեն Ազարն ասել է որ տեղափոխվելու է Չելսի: Ջո Քոուլը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը, Արսեն Վենգերը և ուրիշները իրենց կարծիքն են հայտնել դրա մասին:


«Նա ունի ամեն ինչ: Շատ հնարավոր է, որ նա դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»-Ջո Քոուլ` Չելսիի և Լիլլի նախկին ֆուտբոլիստ:

«Ազարը համարվում է հիանալի ֆուտբոլիստ: Նա մեծ առավելություններ ունի»-Սըր Ալեքս Ֆերգյուսոն` Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ:

«Նա կարող է խաղալ աշխարհի յուրաքանչյուր գրանդ ակումբում` այսօր, թե վաղը»-Վենսան Կոմպանի` Մանչեսթեր Սիթիի ավագ:

«Նրա ստեղծագործական հնարավորությունները, նրա տաղանդը, նրա «վերջին փոխանցման» վարպերությունը նրան դարձնում են արտակարգ ֆուտբոլիստ»-Արսեն Վենգեր` Արսենալի գլխավոր մարզիչ:

«Էդենը տեխնիկորեն շնորհալի և արագ ֆուտբոլիստ է: Ես մեծ հաճույքով նրան կգնեի Ռեալի համար: Նա կարող է դառնալ մեծագույն ֆուտբոլիստ է և ապագա աստղ»-Զինեդին Զիդան` Ռեալի և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար խաղացող:

«Զիդանից արագ, Անրիից տեխնիկայով»-Քրիստոփ Դյուգայի` Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ:

«Դա ակնհայտ է, որ նա տաղանդ է: Ես հիշում եմ նրա առաջին խաղը, երբ նա անցնելով չորս հոգու խփեց հիանալի գոլ»-Քլոդ Պյուել` Լիլլի նախկին գլխավոր մարզիչ:

«Ես մի քանի անգամ տեսել եմ նրա խաղը: Ես գիտեմ, որ Մանչեսթեր Յունայթեդը աչքերը սևեռած հերևում է նրան, «կապույտները» նույնպես: Դժվար կլինի նրան ձեռք բերելը, բայց ես սիրում եմ նրան»-Հարրի Ռենդնապ` Տոտենհեմի գլխավոր մարզիչ:

«Ազարն ադամանդ է, բայց նա պետք է նուրբ ոսկերիչի մոտ լինի»-Էմանուել Պետիտ` Չելսիի և Արսենալի նախկին կիսապաշտպան:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15