Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 10 » Հարտ. «Քոուլն արժանի է համաշխարհային ճանաչման»

Հարտ. «Քոուլն արժանի է համաշխարհային ճանաչման»


Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջո Հարտն ասել է, որ Չելսիի պաշտպան Էշլի Քոուլն արժանի է համաշխարհային  ճանաչման, հայտնում է London Evening Standar-ը:

«Ինձ թվում է, որ Էշլի Քոուլը մարդկանց կողմից ցածր է գնահատվում: Չնայած դրան, նա ուրախ է, որ խաղում է իր ազգային հավաքականում: Նա յուրաքանչյուր դրությունում իր գործը  կատարում է հիանալի:  Քոուլը համարվում է աշխարհի ամենաշատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստներից մեկը: Նա Չելսիի և Արսենալի կազմում մեծ հաջողությունների է հասել:

Քոուլը համարյա միշտ գտնվում է իր լավագույն մարզավիճակում: Նա միշտ խաղում է բարձր մակարդակով: Իսկ ինչ վերաբերվում է նրա անվան շուրջը պտտվող վարկաբեկումներին, ապա դա ուղակի որոշ մարդկանց նախանձն է նրա նկատմամբ»-ասել է Հարտը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15