Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 1 » Հալկ. «Ուրախ եմ, որ ինձանով հետաքրքրված են Եվրոպայի չեմպիոնները»

Հալկ. «Ուրախ եմ, որ ինձանով հետաքրքրված են Եվրոպայի չեմպիոնները»


«Պորտուի» հարձակվող Հալկը ուրախ է, որ իր ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», հայտնում է FourFourTwo-ն:

26-ամյա բրազիլացին 2008թ. տեղափոխվեց «Պորտու»: Նա հասցրել է այնտեղ անցկացնել 166 հանդիպում և խփել է 76 գոլ: Իր հիանալի խաղով Հալկը գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը, որոնց մեջ մտնում են «Չելսին» և հյուսիսային Լոնդոնը ներկայացնող «Տոտտենհեմը»:

Բրազիլացին շատ ուրախ է, որ իրեն կապում են «Սթեմֆորտ Բրիջ» տեղափոխվելու հետ:

«Ես շատ ուրախ եմ: Նրանք հանդիսանում են Եվրոպային չեմպիոնները: Ինձ համար դա մեծ ձեռքբերում է, որ նրանք ցանկանում են ինձ իրենց կազմում տեսնել:

Ես ցանկանում եմ շատ գավաթներ: Դա այն է, ինչ ես ցանկանում եմ անել, եթե տեղափոխվեմ «Չելսի»:» -ասել է Հալկը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15