Գլխավոր էջ » 2015 » Մարտ » 24 » Գվարդիոլան ցանկանում է «Բավարիա»-ում տեսնել Իվանովիչին

Գվարդիոլան ցանկանում է «Բավարիա»-ում տեսնել Իվանովիչին


Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը «Բավարիա»-ի ուշադրության կենտրոնում է:

Մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել սերբ ֆուտբոլիստին, որպեսզի Ֆիլիպ Լամը հենակետային կիսապաշտպանի գծում հանդես գալու հնարավորություն ստանա:

«Բավարիա»-ն կարող է օգտվել այն փաստից, որ «Չելսի»-ի հետ Իվանովիչի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին: Եթե առաջիկա ժամանակաշրջանում ֆուտբոլիստին նոր պայմանագիր չառաջարկվի, լոնդոնցիները կարող են վաճառել նրա իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15