Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 19 » Գվարդիոլա. Խաղում էինք 10 պաշտպանների դեմ

Գվարդիոլա. Խաղում էինք 10 պաշտպանների դեմ


Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Չելսիից» կրած պարտությունից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է տպավորություններով:

«Չգիտեմ՝ ինչ տեղի կունենա շաբաթ եւ չորեքշաբթի օրերին, սակայն վստահություն կա, որ մենք արդեն հաղթել ենք: Մենք պետք է եւս 24 գոլային պահեր ստեղծենք եւ իրացնենք դրանք: Պարտվեցինք՝ ունենալով այդպիսի առավելություն: Այս անգամ հաջողությունը «Չելսիի» կողմն էր: Դժվար է ֆուտբոլ խաղալ, երբ մրցակիցը պաշտպանվում է 10 ֆուտբոլիստներով: Մեր խաղի միակ թերությունն այն էր, որ չկարողացանք գոլ խփել: Սա իսկական մարտահրավեր է «Չելսիի» կողմից, եւ մենք ընդունում ենք այն»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Marca-ն:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15