Գլխավոր էջ » 2015 » Ապրիլ » 14 » Գրեթե սկսել ենք տոնել չեմպիոնությունը. Ազար

Գրեթե սկսել ենք տոնել չեմպիոնությունը. Ազար


ՔՓՌ-ի նկատմամբ նվազագույն հաշվով առավելության հասնելուց հետո «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ իր թիմը գրեթե պատրաստ է տոնել չեմպիոնությունը:

Սեսկ Ֆաբրեգասի գոլի շնորհիվ «արիստոկրատներ»-ը շարունակում են վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը` 7 միավոր գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցնող թիմին:

«Մենք գրեթե սկսել ենք տոնել չեմպիոնությունը: Բայց դա դեռ վերջը չէ: Հիանալի գիտենք, որ Պրեմիեր լիգայում հեշտ հաղթանակներ չեն լինում: Առջևում մեզ երկու կարևորագույն խաղեր են սպասվում` «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Եթե հաղթենք դրանցից մեկում, նորմալ կլինի: Մենք մոտ ենք տիտղոս նվաճելուն, բայց դեռ փոքր-ինչ վաղաժամկետ կլինի պնդել, որ արդեն չեմպիոն ենք»,- Canal+ -ը մեջբերում է Ազարի խոսքերը:
1in.am


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15