Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 26 » Գրանտ. «Թերին ռասիստ չէ»

Գրանտ. «Թերին ռասիստ չէ»


Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտն ասել է, որ Ջոն Թերիի` միջազգային կարիեռայի ավարտի մասին լուրն իրեն շոկի մեջ է գցել, հայտնում է soccernet.espn.go.com:

«Ես իրոք չգիտեմ այնպիսի մարդու, ով Ջոնին ռասիստ է համարում: Չեմ հասկանում, ինչի՞ է ցանկանում հասնել Ֆուտբոլի Ասոցիացիան: Ինչ նպատակներ են նրանք հետապնդում: Ջոնն առաջնորդ է և նա նվիրված էր ազգային հավաքականին:

Ես կարծում էի, որ նա մինչև իր կարիեռայի ավարտը հանդես կգա Անգլիայի հավաքականում, բայց այդ լուրը լսելուն պես ես շոկի մեջ ընկա:

Ես կրկին անգամ կարող եմ կրկնել «Ջոնը ռասիստ չէ»: Նա շատ լավ մարդ է: Նա հարգանքով է վերաբերվում բոլոր մարդկանց: Ջոն Թերին մեղավոր չէ, և դա ապացուցել է Անգլիայի բարձրագույն դատարանը: Հիմա պետք է դատել ՖՈւտբբոլի Ասոցիացիաին, քանի որ նրանք չեն ենթարիկվել իրենց երկրի օրենքներին:»-ասել է Գրանտը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15