Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 13 » Գործակալ. «Բացի Չելսիից ուրիշ ակումբներ էլ են հետաքրքրվում Հալկով»

Գործակալ. «Բացի Չելսիից ուրիշ ակումբներ էլ են հետաքրքրվում Հալկով»


Հալկի Չելսի տեղափոխվելը գնահատվում է 38 մլն ֆունտ, և համաձայն որոշ աղբյուրների օր օրի վրա այդ տրանսֆերը կարող է կայանալ:

Ֆուտբոլիստի գործակալ Թեոդորո Ֆոնսեկան ժխտել է այն լուրերը, թե Արևմտյան Լոնդոնի ակումբի հետ գործարքն արդեն ավարտված է, և ավելացրել, որ իր հաճախորդով հետաքրքրված են մի շարք ակումբներ:

«Չելսին միակ եվրոպական ակումբը չէ, որ հետաքրքրված է Հալկով: Այս պահին ամեն ինչ կախված է Պորտուի ղեկավարությունից:

Ես գտնվում եմ մշտական կապի մեջ Պորտուի նախագահ Պինտո Դա Կոշտաի հետ, սակայն այս հարցի շուրջ մենք դեռ չենք խոսել: Ակումբը ցանկանում է պահել Հալկին և նրանք մեզ նույնիսկ նոր պայմանագիր են առաջարկել: Եթե այնպես ստացվի, որ նա մնա Պորտուում, նա չի տխրի, քանի որ երջանիկ է այստեղ: Արդեն 3 տարի է նրանով հետաքրքրված են բազմաթիվ եվրոպական ակումբներ, բայց նա դեռ շարունակում է հանդես գալ այստեղ»-ասել է Ֆոնսեկան Record-ին տված հարցազրույցում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15