Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 18 » Գործարքը մոտենում է իր տրամաբանական ավարտին

Գործարքը մոտենում է իր տրամաբանական ավարտին


11Ինչպես տեղեկացնում է հեղինակավոր Punto Pelota պարբերականը, Կոլումբիացի գոլահար Ռադամել Ֆալկաոն համաձայնվել է միանալ Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոններին, որոնք միևնույն պահին համարվում են այս տարբա ՉԼ-ի անհաջողակները:

Կայքի հավաստմամբ, կոլումբիացին «Չելսիին» կմիանա հենց այս ձմեռ և կփորձի օգնել լոնդոնցիներին, դուրս գալ ճգնաժամից:

Կար տեղեկություններ, ըստ որի Ֆալկաոն կարող է նաև տեղափոխվել Մադրիդյան մեկ այլ ակումբ՝ «Ռեալ», բայց հիմա կարծես թե պարզ է դառնում, որ նա իր համաձայնությունն է տալիս «Չելսիին»:

Կարելի է նշել նաև այն, որ «Ատլետիկոի» լեգենդներից մեկը՝ Փուտրեն, իր սիրելի ակուբմի գոլահարին խորհուրդ է տվել չտեղափոխվել «Ռեալ», քանի որ այդպես կդառնա «Ատլետիկոի» երկրպագուների համար դավաճան, իսկ եթե նա տեղափոխվի անգլիա, օրինակ՝ «Չելսի», ամեն ինչ հիանալի կստացվի իր համար:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15