Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 23 » Գերթիմային խաղով, գերհաղթանակ.«Չելսի» 8-0 «Ասթոն Վիլլա»

Գերթիմային խաղով, գերհաղթանակ.«Չելսի» 8-0 «Ասթոն Վիլլա»


Րոպեներ առաջ ավարտվեց «Չելսի»-«Ասթոն Վիլլա» ֆուտբոլայի խաղը, որը ավելի շատ բասկետբոլային ավարտ ունեցավ:

«Չելսիի» տղաներն ուղղակի կատարյալ ջաղջախման տարան խաղը: Ամեն ինչ «Չելսիի» համար սկսվեց կատարյալ:

Նախ խաղի 3-րդ րոպեին, լոնդոնցիների կենտրոնական հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խփեց ֆանաստիկ գնդակ: Տորրեսը իր գոլը խփեց մոտ 15 մետր հեռավորությունից, այն էլ գլխով և այնքան դիպուկ ու շեշտակի, որը ուղղակի այս խաղին հենց մեկնարկից փայլ հաղորդեց:

29-րդ րոպեն էր, երբ Դավիդ Լուիզը եկավ գնդակի մոտ, իրացնելու տուգանայինը և գոլ: Գոլ միայն մեղմ է ասված, դա ուղղակի ֆանտաստիկա էր: Լուիզը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Լեմպարդից հետո, այս թիմում էլի տուգանայինի վարպետներ կան:

Խաղի 33-րդ րոպեին, «Չելսին» արդեն հաղթում էր 3 գոլի տարբերությամբ: Անկյունայինի խաղարկումից հետո, Գերի Կեհիլը հարվածեց դարպասին, որից հետո դարպասապահից անդրադարձ եղավ և Իվանովիչը ստեղծեց հերթական գոլը:

Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց, իսկ 2-րդ այդպես էլ սկսվեց: Խաղի 59-րդ րոպեին, սուպեր Ֆրենկին մոտ 20 մետր հեռավորությունից, ֆատաստիկ հարվածով հաշիվը դարձրեց 4-0: Ի դեպ, սա Ֆրենկիի 500-րդ խաղն էր մեկնարկային կազմում, իսկ նա և իր խաղընկերներն ուղղակի տոն դարձրին այս հոբելյարը:

Նրան փոխարինեց Ռամիրեսը, իսկ Ռամիրեսը նույն պես խաղադաշտից չհեռացավ առանց գոլի: Ընդամենը մեկ րոպե առաջ դաշտ դուրս եկած Լուկաս Պիազոնը կատարեց ֆանտաստիկ փոխանցում, որից հետո էլ Ռամիրեսը հաշիվը դարձրեց 5-0:

Խաղի 78-րդ րոպեին, Օսկարը, ով ևս դուրս էր եկել փոխարինման, վաստակեց 11 մետրանոց և հենց ինքն էլ իրացնելով այն, դարձավ գոլի հեղինակ՝ 6-0:

Հաշիվը չէր ցանկանում այսպիսին տեսնել նաև Ազարը: Նա էլ այսօր իր ներդրումը ունեցավ «Չելսիի» հաղթանակում: Նա ուղղակի ֆանտաստիկ շրջանցելով պաշտպաններին, դարձավ ոչ պակաս ֆանտաստիկ գոլի հեղինակ:

11 մետրանոց վաստակեց նաև Լուկաս Պիազոնը, որը կարծես հումորով մոտենալով այս 11 մետրանոցին, չկարողացավ իրացնել այն հստակ, բայց ամեն դեպքում հաշիվը դարձավ 8-0, քանի որ Ռամիրեսը Օսկարի փոխանցումից հետո, դարձավ գոլի հեղինակ:

Այսպիսով կատարյալ հաղթանակ՝ 8-0 և մենք շնորհակալ ենք տղաներից, որ նրանք մեզ շարունակ ուրախություն են պարգևում, շնորհակալ ենք նրանց, որ նրանք են լավագույնը:




  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15