Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 13 » ԳԱՐԵԹ ԲԵՅԼ. «ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԿԽԱՂԱՆՔ»

ԳԱՐԵԹ ԲԵՅԼ. «ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ ՀԵՆՑ ՄԵՆՔ ԿԽԱՂԱՆՔ»


«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի կասկածում, որ իր թիմը Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչում կհաղթի «Չելսիին»:

«Չելսին» իրեն հիանալի է դրսևորել Չեմպիոնների լիգայում, այնպես որ հեշտ չի լինի մեզ համար: Սակայն եթե մենք ցուցադրենք մեր ֆուտբոլը, եզրափակիչում հենց մենք կխաղանք»,- ասել է Բեյլը:
08/09 մրցաշրջանում «Տոտտենհեմը» գավաթի կիսաեզրափակիչում պարտվել է «Պորթսմութին», որն այդ պահին գլխավորում էր Հարի Ռեդնապը:

«Այն ժամանակ մենք վատ չէինք խաղում, բայց հիմա մենք կարող ենք դուրս գալ եզրափակիչ: Այս անգամ ձեռքից բաց չենք թողնի մերը»,- ասել է Բեյլը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա կիրակի օրը, ապրիլի 15-ին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15