Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 10 » Ֆրենկ Լեմպարդը հստակեցրել է իր շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրենկ Լեմպարդը հստակեցրել է իր շուրջ ստեղծված իրավիճակը


Ֆրենկ Լեմպարդը 2013/14 թթ. մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով լքեց «Չելսին» եւ պայմանագիր կնքեց «Նյու Յորք Սիթիի» հետ, սակայն այդպես էլ որեւէ հանդիպում չանցկացրեց այդ ակումբում։ Նա մրցաշրջանը մեկնարկեց «Չելսիի» առանցքային մրցակիցներից մեկի՝ «Մանչեսթեր Սիթիի» կազմում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ Լեմպարդը վարձավճարով տեղափոխվել է մանչեսթերյան ակումբ։

Վերջերս բազմաթիվ լուրեր տարածվեցին, որ Լեմպարդը այդպես էլ որեւէ պայմանագիր չի կնքել ԱՄՆ-ն ներկայացնող ակումբի հետ։ Վետերան կիսապաշտպանը Facebook-ում հանրագիր է  կատարել՝ հստակեցնելով իր շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ցանկանում եմ հստակեցնել իմ շուրջ ստեղածված իրավիճակը, քանի որ վերջերին օրեին բազմաթիվ անիմաստ եւ ստահոդ հոդվածներ եմ կարդացել։ Երբ անցած տարի ավարտվեց իմ պայմանագիրը «Չելսիի» հետ ես համաձայանգիր կնքեցի «Նյու Յորք Սիթիի» հետ՝ պարտավորվելով երկու տարի խաղալ, սկսած 2015 թվականի հունվարի 1-ից։ Այդ ընթացքում հնարավորություն ընձեռվեց խաղալ «Մանչեսթեր Սիթիի» կազմում, այդկերպ պահպահնելով մարզավիճակս եւ ունենալով հնարավորություն՝  լավագույն վիճակով մեկնարկելու «Նյու Յորք Սիթիում»։ Այս ընթացքում երկու ակումբները համաձայնության են եկել, եւ ես խաղալու եմ ԱՄՆ-ում Անգլիայի պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Բոլոր կողմերը բանակցել են լավագույն լուծումը գտնելու համար։ Կարող եմ ասել, որ ես շատ ոգեւորված եմ «Նյու Յորք Սիթիի» տեղափոխվելու հեռանկարով եւ թիմին օգնելու MLS-ում հաջողություններ գրանցելու գործում։ Շնորհակալություն ընթացիկ աջակցության համար, ես բոլորին ցանկանում եմ առողջություն եւ երջանկություն 2015 թվականին»,- գրել է Լեմպարդը։



armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15