Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 19 » Ֆրենկ Լեմպարդ. Մարտավարությունն աշխատեց

Ֆրենկ Լեմպարդ. Մարտավարությունն աշխատեց


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գոհ է մնացել Չեմպիոններիլիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնայի» դեմ ցույց տված իր թիմի խաղից:

- Կարծում եմ` մարտավարության տեսանկյունից «Չելսին» անթերի խաղաց: Ինչ վերաբերում է խփած գոլին, ապա դա դասական գոլ էր` «Չելսիի» կատարմամբ: Մենք հուսալի էինք պաշտպանվում և հնարավորություններ փնտրում հակագրոհների ժամանակ:

Պատասխան խաղում պետք է նույն կերպ խաղանք` պրեսինգի դիմենք, լավ պաշտպանվենք և փորձենք գոլ խփել հակագրոհի ժամանակ:

Հիշեցնենք, որ «Չելսին» սեփական դաշտում կարողացավ հաղթել 1:0 հաշվով:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15