Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 25 » Ֆրենկ Լեմպարդ. Անհավատալի է

Ֆրենկ Լեմպարդ. Անհավատալի է


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը գովասանքի խոսքեր է ասել իր թիմակիցների հասցեին, «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղից հետո:

- Ինչպիսի խաղ էր մեր կատարմամբ: Ես գիտեմ որ մենք երբեմն սեղմվում էինք մեր դարպասին, սակայն պայաքարում էինք մինչև վերջ:

Իհարկե, հասկանում եմ, մարդիկ ցանկանում են գեղեցիկ ֆուտբոլ տեսնել: Բայց «Չելսին» 50 րոպեից ավել խաղում էր 10 հոգով և կարողացավ հավասարեցնել հաշիվը` պարտվելով 0:2 հաշվով: Սա թիմային ոգի է: Մենք անհավանական արդյունքի հասանք:

Մենք գիտեինք, որ «Բարսելոնան» կարող է ցանկացած պահի գոլ խփել, սակայն «Չելսիի» ֆուտբոլիստները վճռական էին գործում,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Чемпионат.com-ը:

Հիշեցնենք, որ Ռոբերտո դի Մատեոյի սաները ոչ-ոքի խաղացին (2:2) և երկու հանդիպումների արդյունքով դուրս եկան մրցաշարի եզրափակիչ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15