Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 21 » Ֆիորենտինա. «Յովետիչը չի վաճառվում»

Ֆիորենտինա. «Յովետիչը չի վաճառվում»


Ֆիորենտինայի ղեկավարությունը հայտնել է, որ չի պատրաստվում բաժանվել Ստեֆան Յովետիչից այս ամռանը:

22-ամյա Յովետիչը, ինչպես հայտնում են չի կարողանում կողմնորոշվել իր ապագայի հարցում` մնալ արդյոք Ֆլորենցիայում, թե ոչ: Առիթից օգտվելով Չելսին փորձեց պայմանագիր կնքել հարձակվողական ոճի տաղանդավոր ֆուտբոլիստի հետ:

Սակայն Ֆիորենտինան խիստ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ: «Մանուշակները» Յովետիչի հետ ունեն 4-ամյա պայմանագիր և դրանից օգտվելով նրանք ցանկանում են հեռու պահել Յովետիչից նրա հնարավոր գնորդներին:

Ֆիորենտինան մի այսպիսի հայտարարություն էր արել, որտեղ նշվում է, որ ակումբի սեփականատեր Անդրեա Դելլա Վալլեն ասում է, որ նրանք Յովետիչին տրանսֆերային շուկա չեն հանի:

Յովետիչը, ով Ֆիորենտինաին էր միացել 2008 թվականին, անցած մրցաշրջանում Ա Սերիայում անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 14 գոլի հեղինակ:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15