Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 15 » Ֆերնանդո Տորրեսի բացաիկ հարցազրույցը՝ տված Չելսի TV-ին (մաս 2)

Ֆերնանդո Տորրեսի բացաիկ հարցազրույցը՝ տված Չելսի TV-ին (մաս 2)


85Ֆերնանդո Տորրեսի բացառիկ հարցազրույցի 2-րդ մասը, տված Չելսի TV-ին,   ArmChelsea.Com -ը ձեզ է ներկայացնում:









Չելսի TV - Չեմպիոնների լիգայից հետո դու Իսպանիայի հետ մեկնեցիր Լեհաստան: Ինչպիսի տպավորություններով ես վերադարձել առաջնությունից:
Տորրես-  Այս առաջնությունը զգալիորեն տարբերվեց 2008-ից: Այնտեղ մենք ֆավորիտ չէինք: Մեզ համար շատ դժվար էր, բայց մենք հաղթեցինք: Այս մեկում մեր երկրպագուների սպասելիքները մեծ էին: Ուրախ եմ, որ կարողացանք նրանց ուրախացնել:
Չելսի TV- Բացի նրանից, որ հաղթեցիր Եվրոպայի առաջնությունում, նաև Ոսկե խաղակոշիկը ստացար:
Տորրես- Դա շատ անսպասելի էր: Ես միայն 2 խաղերում էի խաղադաշտ  դուրս եկել մեկնարկային կազմում : Իռլանդիայի դեմ խաղում 2 գոլ խփեցի, բայց ամենակարևոր գոլը եզրափակչում Իտալիայի դարպասն ուղարկածն էր: Շատ ուրախ եմ նաև, որ կարողացա Մատային օգնել գոլ խփել:
Չելսի TV- Հետադարձ հայացք գցենք նախորդ մրցաշրջանին` Չեմպիոնների լիգայի գավաթ, Անգլիայի գավաթ: Գո՞հ ես, արդարացա՞ն սպասելիքներդ:
Տորրես-  Մի կողմից հիանալի էր, մյուս կողմից` սարսափելի: Ակումբային 2 տիտղոս նվաճեցի թիմիս հետ, որոնք իմ կարիերայում առաջինն էին: Վերջերս ստացա Ոսկե խաղակոշիկը, որը ինձ ավելի շատ վստահություն հաղորդեց:
Չելսի TV- Նախորդ մրցաշրջանում հարձակման գծում քո հիմնական մրցակիցը Դրոգբան էր: Հիմա, երբ նա արդեն ակումբում չէ, ինչպես ես պատկերացնում Չելսիի ապագան:
Տորրես- Հուսով եմ ամեն ինչ լավ կլինի: Ակումբը մի քանի բարձրակարգ խաղացողներ է ձեռք բերել: Իսկ ինձ համար այս մրցաշրջանը շատ կարևոր է: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու:
Չելսի TV-  Մենք հիասթափված ենք Չելսիի` Պրեմիեր լիգայում զբաղեցրած դիրքից:
Տորրես- Իհարկե, անսպասելի էր մեզ համար 6-րդ տեղը զբաղեցնելը: Բայց, փառք Աստծո, Անգլիայի և Չեմպիոնների լիգայի գավաթները նվաճելը փոքր ինչ մեղմացրեց Պրեմիեր լիգայում մեր վատ ելույթները : Հասկանում ենք, որ շատ դժվար է ամեն տարի Չեմպիոնների լիգան հաղթելը:Բայց մեր նպատակն է որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել:
Չելսի TV-  Երբ դու նայում ես քո անցած ուղուն, տեսնում ես, թե ինչ մեծ տեղ ես զբաղեցնում համաշխարհային ֆուտբոլում: Դու աշխարհի չեմպիոն ես, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի և Անգլիայի գավաթակիր, էլ ինչի՞ ես ուզում հասնել: 
Տորրես- Ես այդ մասին կմտածեմ, երբ ավարտեմ կարիերաս: Ես դեռ երիտասարդ եմ, և դեռ շատ տիտղոսներ կան նվաճելու: Ես ցանկանում եմ հաղթել Պրեմիեր լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, ինչպես նաև Եվրոպայի Սուպերգավաթը: Մանավանդ վերջինը, որովհետև նախկին թիմիս դեմ եմ խաղալու: Կարծում եմ հիշարժան խաղ կլինի:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15