Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 25 » Ֆերնանդո Տորրես.«Միայն Պիրլոն կարող էր այդպիսի բան անել»

Ֆերնանդո Տորրես.«Միայն Պիրլոն կարող էր այդպիսի բան անել»


22Լոնդոնի «Չելսիի» և Ւսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ասել է, որ շատ քիչ ֆուտբոլիստներ կան աշխարհում, որ նման պահին կարող էին այդքան սառնասրտորեն իրացնել 11 մետրանոցը:

«Պիրլոն ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա իրականում Իտալիայի հավաքականի կեսից ավելին է: Աշխարհում շատ քչերը կարող էին այդպիսի լարված պահի գնդակը նման կերպ ուղղարկել դարպասը: Շատերը կարող են մեղադրել Պիրլոին և ասել, որ նա չպետք է այդ պատասխանատու պահին նմանատիպ ռիսկի գնար, բայց ես լիովին կարդարացնեմ Պիրլոին, քանի որ դա այդ պահին ամենաճիշտ որոշումները, որը կարող էր կայացնել Պիրլոն: Իրականում աշխարհում ոչ մի դարպասապահ չեր էլ կարող  ենթադրել, որ նման հարված կհետևի, բայց դա եղավ, քանի որ Պիրլոն մտածում է բոլորից լավ:»-Տորրեսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կառաջարկեմ ևս մեկ անգամ հիանալ Պիրլոի գոլով:


  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15