Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 3 » Ֆերնանդո Տորրես. «Հիշողությանս մեջ միայն հաղթած գավաթներն են մնացել»

Ֆերնանդո Տորրես. «Հիշողությանս մեջ միայն հաղթած գավաթներն են մնացել»


Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորրեսը ԵՎՐՈ 2012-ի եզրափակիչ հանդիպումից հետո ամփոփել է անցած մրցաշրջանը:
 
«Սա ծանր մրցաշրջան էր ինձ համար, բայց դա չի նշանակում, որ այն վատն էր: Շատ ծանր պահեր եղան: Ես շատ երջանիկ էի տեսնել իմ ընտանիքին եզրափակիչ սուլիչից հետո: Բոլոր վատ հիշողությունները պետք է թողնել անցյալում: Հիշողությանս մեջ միայն կթողնեմ նվաճածս երեք գավաթները:

Ես վստահ եմ, «Չելսիի» հետ կլինեմ այնքան երջանիկ, ինչքնա հիմա եմ: Ես ժամանակ ունեմ հանգստանալու և ապացուցելու, որ պատրաստ եմ մյուս մրցաշրջանին, որտեղ կլինեն բազմաթիվ հիշարժան պահեր: Համենայն դեպս ես պետք է այդպես մտածեմ:

Այն, ինչը ես ունեի ԵՎՐՈ-յում դա մի փոքր խաղային ժամանակն էր: Դա այքան էլ կարևոր չէ: Սա ֆուտբոլ է: Միայն մարզիչը գիտի, ում օգտագործել: Կարևորը` ես օգտագործեցի իմ պահերը և մտա ԵՎՐՈ-յի ռմբարկուների ցուցակի մեջ:

Հավաքականում խաղալը հնարավորություն է տալիս մտնել պատմության մեջ: Մենք հաղթեցինք երկու ԵՎՐՈ-ները անընդմեջ: Ես հիմա ուրախ եմ և հպարտ: Բայց ես ցանկություն ունեմ հասնել ավելիին իմ ակումբի հետ: Հավաքականում մենք չենք օգտագործել մեր բոլոր ուժերը: Հիմա մեր նպատակն է հաղթել 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթը և 2014 թվականի Աշխարհի առաջնությունը: Հույս ունեմ, մեր հավաքականի խաղացողների մեծ մասը կմեկնեն այնտեղ»- Տորրեսին մեջբերում է The Guardian-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15