Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 13 » Ֆերեիրան լքում է «Չելսին»

Ֆերեիրան լքում է «Չելսին»


Լոնդոնի «Չելսիի» վետերան Պաուլու Ֆերեիրան ամռանը կլքի «Ազնվականներին» և կտեղափոխվի MLS լիգայի ակումբներից մեկը, հայտնում է talkSPORT-ը:

Ֆերեիրաին «Չելսի» էր բերել Ժոզե Մոուրինյոն 2004 թ., երբ նա «Պորտուի» լավագույն պաշտպաններից մեկն էր: Պաուլուն կարևոր դեր խաղաց Ռոման Աբրամովիչի թիմում, սակայն վերջին մի քանի տարիներին նա պահեստայինների նստարանին էր մնում: Ֆերեիրայի վերջին հաջողակ մրցաշրջաննը եղել է 2008/09-ը, երբ նա անցկացրեց 27 հանդիպում:

Ֆուտբոլիստի գործակալը ասել է, որ նա չի ցանկանում վերադառնալ հայրենիք և կտեղափոխվի MLS լիգան ներկայացնող թիմերից մեկը: Սակայն բացառված չէ, որ Ֆերեիրան կարող է հայտնվել նաև Քաթարում:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15