Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 19 » Ֆեռնանդո Տորրես. «Հիմա ես զգում եմ, որ մարզիչը վստահում է ինձ»

Ֆեռնանդո Տորրես. «Հիմա ես զգում եմ, որ մարզիչը վստահում է ինձ»


Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Լեյսթերի» դեմ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով:

Այդ գոլերի կարիքը ես շատ ունեի: Շատ եմ աշխատել, որպեսզի նորից սկսեմ գոլեր խփել: Ես նույնն եմ. ինչ նախկինում, ուղղակի ինձ երկար ժամանակ չէր հաջողվում գոլի հեղինակ դառնալ, բայց այսօր ստացվեց, դրա համար ես այսօր ինձ ավելի լավ եմ զգում: Այսօր լավ օր էր:

Ինձ համար շատ կարևոր է ընկերներիս աջակցությունը: Այս ընթացքում խաղընկերներս և մարզչական շտաբը միշտ իմ կողքին են եղել:

Այժմ ես զգում եմ, որ մարզիչը վստահում է ինձ, ես երախտապարտ եմ «Չելսիին»:

Վերջին ամիսներին թիմն ավելի մեծ ջանքեր է թափել արդյունքի հասնելու համար: Կարծում եմ վերջին 2-3 խաղերը ցույց տվեցին, թե այս մրցաշրջանում մենք որ ուղղությամբ պետք է ընթանանք,- իսպանացի հարձակվողի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15