Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 13 » ՖԵՐՆԱՆԴՈ ՏՈՐՐԵՍ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 50/50 ԵՆ

ՖԵՐՆԱՆԴՈ ՏՈՐՐԵՍ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 50/50 ԵՆ


«Չելսիի» հարձակվող Ֆեռնանդո Տորրեսը կիսվել է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի «Տոտտենհեմի» դեմ խաղից իր ակնկալիքներով:

«Տոտտենհեմն» ուժեղ թիմ է: Նրանց մարզիչը հիանալի աշխատանք է կատարել: «Տոտտենհեմի» արդյունքներն այս մրցաշրջանում տպավոիչ են: Նախորդ երկու խաղերում այս թիմերը ոչ-ոքի են խաղացել: Մենք նաև այս թիմի ֆուտբոլիստների հետ պայքարում ենք Չեմպիոնների լիգայում տեղի համար և պետք է լավ խաղալ եզրափակիչ դուրս գալու համար: Կարծում եմ, որը խաղը դժվար կլինի: Թիմերի ուժերն այս պահին մոտավորապես հավասար են: Կհաղթի նա, ում բախտն ավելի շատ կբերի»,- ասել է Տորրեսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը կկայանա կիրակի օրը, ապրիլի 15-ին:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15