Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 3 » Ֆալկաոն ու Շյուրրլեն` «Չելսիի» տրանսֆերային գլխավոր նպատակները

Ֆալկաոն ու Շյուրրլեն` «Չելսիի» տրանսֆերային գլխավոր նպատակները


Լոնդոնի «Չելսին» որոշել է այն ֆուտբոլիստների ազգանունները, ովքեր պետք է համալրեն նրանց շարքերը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ֆալկաոյի հետ ձմռանը կարող է «Ազնվական» դառնալ նաև «Բայերի» հարձակվող Անդրե Շյուրրլեն: Fansfc.com-ի հաղորդմամբ, Ռաֆաել Բենիտեսը արդեն մեկնարկային կազմում տեղ է ազատում նրանց համար: Մոտ ապագայում կկազմվի այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կլքեն Լոնդոնյան ակումբը:

Ֆերնանդո Տորրեսի, Դանիել Սթարիջի և Ֆլորան Մալուդայի հետ մեկտեղ, ակումբից կհեռանան նաև լեգենդար ֆուտբոլիստներ Ֆրենկ Լեմպարդը և Էշլի Քոուլը, իսկ եթե «կապույտները» կարողանան ձեռք բերել Մարուան Ֆելաինիին, բացառավծ չէ, որ թիմը կլքի նաև Ջոն Օբի Միկելը:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15