Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 13 » Ֆալկաոն համաձայնվել է անձնական պայմաններին

Ֆալկաոն համաձայնվել է անձնական պայմաններին


«Չելսին» ևս մեկ քայլով մոտեցավ «Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հետ պայմանագիր կնքելուն, այն բանից հետո, երբ նա «կապույտների» հետ համաձայնվեց անձնական պայմանագրի վերաբերյալ:

ԶԼՄ-ների հաղորդմամբ, Ռոման Աբրամովիչը հանձնարարել է ակումբի ղեկավարությանը հայտնել Ռադամելին, որ նրանք պատրաստ են վճարել այն գումարը, որի դիմաց «Ատլետիկոն» բաց կթողնի նրան, որը նշված է ներկայիս պայմանագրում: Եվ որքանով հայտնի է, կոլումբիացին ցանկություն է հայտնել համալրելու Եվրոպայի չեմպիոնների շարքերը:

26-ամյա Ֆալկաոյի անձնական պայմանները նրան դարձնում են ԱՊԼ-ի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը և «Ազնվականները» նրա համար պատրաստ են վճարել աներևակայելի` 60 մլն եվրո:

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15