Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 30 » Ֆալկաո.«Իմ կուրքը Տորրեսն է»

Ֆալկաո.«Իմ կուրքը Տորրեսն է»


55«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող՝ Ռադամել Ֆալկաոն, խոստովանել է, որ իր կուրքը Ֆերնանդո Տորրեսն է:

«Տորրեսը ֆանտաստիկ հարձակվող է: Նա լավագույններից մեկն է աշխարհում: Ես միշտ հիացել եմ նրա խաղով: Նա կրկին մարզավիճակ է ձեռք բերել և գոլեր է խփում, կարևոր խաղերում: Ես միշտ երկրպագելու եմ նրան և ընդունելու, որպես իմ կուրք:»-ասել է Ֆալկաոն Ֆերնանդո Տորրեսի մասին:

Ֆալկաոն նաև անդրադարձել է, Սուպեր գավաթում իր թիմի մրցակցի՝ «Չելսիի» մասին:

««Չելսին» հիանալի թիմ է, բայց մենք չպետք է վախենանք: Նրանք ունեն այնպիսի կազմ, որը կարող է նվաճել ցանկացած տիտղոս, բայց մենք պետք է խաղանք մեր խաղը և մենք շանսեր ունենք հաղթելու:»-ասել է Ֆալկաոն «Չելսիի» վերաբերյալ:



  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15