Գլխավոր էջ » 2015 » Փետրվար » 5 » Ֆաբրեգասը երկու հանդիպում բաց կթողնի

Ֆաբրեգասը երկու հանդիպում բաց կթողնի


Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի մասնակցությունը «Ասթոն Վիլայի» և «Էվերթոնի» հետ կայանալիք Պրեմիեր լիգայի առաջիկա երկու տուրերի խաղերում հարցականի տակ է։

Ինչպես հայտնում է «The Telegraph»–ը, 27–ամյա կատալոնացին չի հասցրել ամբողջությամբ վերականգնվել վնասվածքից ինչի պատճառով «ազնվականների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ–ի հետ կայանալիք հանդիպումից առաջ ռիսկի դիմել իր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկի առողջությամբ։

Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը վնավսածքի պատճառով բաց է թողել Անգլիայի առաջնության 23–րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ կարևորագույն մրցավեճը։

Հիշեցնենք, որ որակազրկման պատճառով առաջիկա երկու խաղերին չի մասնակցի նաև «Չելսիի» գլխավոր ռմբարկու Դիեգո Կոստան։  

armsport.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15