Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 20 » Ֆաբրեգասը «Չելսի»-ի ուղեղն է. Էդեն Ազար

Ֆաբրեգասը «Չելսի»-ի ուղեղն է. Էդեն Ազար


Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ Սեսկ Ֆաբրեգասը կարևորագույն դերակատարություն ունի «Չելսի»-ի խաղում:

Ֆաբրեգասը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ և Անգլիայի առաջնության շրջանակներում անցկացրած 21 խաղերում 2 գոլ է խփել ու գոլային 15 փոխանցում կատարել:

«Սեսկի հետ պարտադիր չէ երկար տարիներ խաղացած լինել: Կարելի է մեկ մարզում, մեկ խաղ անցկացնել` նրան ճանաչելու համար: Ֆաբրեգասի հետ հաճելի է խաղալ, քանի որ նա ամեն ինչ գիտի ֆուտբոլի մասին: Նա «Չելսի»-ի ուղեղն է: Ուրախ եմ, որ Սեսկի հետ նույն թիմում հանդես գալու հնարավորություն ունեմ»,- Daily Star-ը մեջբերում է Ազարի խոսքերը:

1in.am

  Տարածել լուրը`


Դուք պետք է գրանցվեք ու մուտք գործեք համակարգ մեկնաբանություն թողնելու համար
[ Գրանցվել | Մուտք ]

Բոլոր իրավունքները պաշտպանված են:
©Copyright ArmChelsea.Com - 2014/15